Հարակից կոշկաձև անոթներ են, սև մակերեսով, լայն աղեղնաձև կանթերով: Իր տեսակի մեջ եզակի գտածոներից է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դավիթ Բեկ Նյութ : Կավ Ինվենտար # : 2138-1
Գագաթամասը հարթ կտրված է, դեմքը տափակ։ Ճակատին կրում է փորագրազարդ դիադեմա, ականջից զարդ է կախված։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Տուֆ Ինվենտար # : 421
Քառանկյունի հարթակին կանգնած կենդանու ( ձի՞) ոճավորված արձանիկ: Արձանիկը սնամեջ է, մակերեսը պատված կանաչավուն պատինայով, պոչը կոտրված: Պատվանդանի վերին հատվածում առկա է եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելված: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ: Հավ [...]
Սայրը ձուլածո բոլորաձև է՝ վերին մասում շրջանաձև միջանցիկ անցքերով: Կոթառի անցքի մեջ պահպանված է գամը: Սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2208-82
Անոթի պարանոցը և իրանը նկարազարդված են երկրաչափական, ուղղահայաց իջնող ժապավեններով, հորիզոնական գոտիներով, շախմատաձև, ռոմբաձև և զիզագաձև զարդանախշերով: Գունազարդումն արված է կարմիր հիմնագույնի վրա` սև փայլաներկով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XIX-XVIII դդ. Տարածաշրջա [...]
Սկավառակաձև առարկան պատրաստված է բարակ ոսկյա թիթեղից և զարդարված է վազող պարույրների երկու զարդագոտիներով, որոնք եզրագծվում են հյուսածո գոտիներով: Կենտրոնի անցքը և ներս ծալված կողերը խոսում են այն մասին, որ առարկան հագցված է եղել մեկ այլ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]
Մերկամարմին տղամարդու արձանիկ է` ընդգծված ֆալլով, կրծքին խաչած ձեռքերով: Արձանիկը վերաբերում է վաղ բրոնզի ուշ փուլին, երբ տնտեսության զարգացումը նպաստեց անասնապահության վերելքին, որի հետևանքով տղամարդու և ռազմիկի դերն առանձնահատուկ նշանակություն ստացավ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դ [...]
Անոթի իրանի վերին մասում առկա են գծազարդ եռանկյունաձև պատկերներից կազմված զարդագոտիներ և ստինքանման ելուստների շարք: Ծիսահմայական նշանակության կավանոթ է, առնչվում է պտղաբերության ծեսի հետ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. III հազ. Տարածաշրջան : Շենգավիթ Նյութ : Կավ Ինվեն [...]
Գլխին կրում է սրագագաթ սաղավարտ։ Դեմքը օվալաձև է, տափակ, քիթը՝ երկար, ուղղանկյունաձև։ Հաստ հոնքաղեղների տակ աչքերը նշված են կլոր փոսիկներով։ Ծոծրակին սաղավարտի փետրափունջ հիծշեցնող ուղղահայաց իջնող ռելյեֆ է։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ․ Տարածաշրջան : Դվին Նյ [...]
Դեմքը օվալաձև է, տափակ, աչքերը կլոր։ Բերանը նշված է ակոսներով։ Գլուխը հարդարված է կոնաձև բարձր սանրվածքով, որի գագաթամասից ճակատի վրա իջնում են մազերի ուղիղ հյուսքերը։ Արձանի պարանոցը զարդարված է լայն մանյակով, որից կախված է մահիկաձև զարդ։ Ականջին կրում է կլոր օղ։ Հավաքածու : Հնագիտական [...]