Արձանիկը գտնվել է դամբարանի պեղումներից՝ սարկոֆագի մեջ։  Կինը պատկերված է դիմահայաց, երկու ձեռքերով բաժակ է բռնել։ Դեմքը պատկերված է ստատիկ է և հանդիսավոր։ Պարանոցին կրում է լայն ժապավեն, որը հավանաբար զգեստի օձիքն է։ Իրանը զարդարված է երկու շարք գոտիներով։ Արձանիկի համաչափությունները խա [...]

Գեմման առանձնանում է պատկերագրական մանրամասներով և հարստությամբ։ Վարպետին հաջողվել է պատկերել աստվածացված թագուհու ողջ գեղեցկությունը և բնավորության գծերը։ Գեմման պատրաստված է Ալեքսանդրիանյում՝ վարպետի հայտնի քարե բնօրինակից։ Կենդանության օրոք Արսինոյա II-ը արդեն աստվածացվել  և համադրվել [...]

Մեդալիոնը ոսկյա նուրբ թիթեղից է, պատրաստված կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնի վրա պատկերված է ճոխ հագուստով կանացի կիսանդրի։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Դեմքը գեղեցիկ է, համաչափ դիմագծերով։ Կնոջ աջ կողմում պատկերված է երեխա։ Այս մեդալիոնը աչքի է ընկնում կնոջ և [...]

Կինը թեթև զգեստով է, գլխից՝ ուսերի վրայով, իջնում են նեղ ժապավեններ, որոնցից մեկի վերին մասում պատկերված է արմավենու ճյուղ և թուր, իսկ մյուսն ավարտվում է զինվորական հանդերձանքով։ Կնոջ մազերի շքեղ սանրվածքը կիսալուսնաձև է։ Գլխի երկու կողմերում պատկերված թռչնաթևերն իրենց սահուն ձևերով ներդ [...]

Կանանց դեմքերը կլոր են։ Երկու ականջօղերն էլ նման են, թեև առանձին մանրամասներով տարբերվում են։ Դա նկատվում է ճակատներին կապված ժապավենի բարձր ու ցածր լինելուց, ճակատամասերում մազերի պատկերմամբ։ Դիմագծերն արված են բավականին համաչափ և մանրամասն մշակված են։ Թեև չափերը բնականի համեմատ չափազան [...]

Կնոջ փոքրածավալ դիմաքանդակ։ Քանդակը արված է բավական մանրամասն․ պատկերված է կնոջ շքեղ սանրվածքը, որը ճակատի հատվածում բաժանվում է երկու մասի՝ կազմելով գեղեցիկ ժապավեն։ Արտահայտիչ արված են մեծ, նշաձև աչքերը, փոքրիկ քիթ և ուռուցիկ շրթունքները։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ [...]

Այստեղ կինը պատկերված է սյուների մեջ, կամարաձև շրջանակի տակ։ Նա կանգնած է աջահայաց դիրքով, ձախ ձեռքով թեթևակի բռնել է խոյակից և գեղեցիկ շարժումով հանում է ծալած ձախ ոտքի կոշիկը (սանդալը)։ Կանացի պատկերը, ինչպես իր կեցվածքով, այնպես էլ մշակմամբ հիշեցնում է Հունաստանի հելլենիստական ժամանակ [...]

Ցածր պատվանդանին կանգնած կնոջ ծավալային քանդակ է (պակասում է գլուխը, աջ թևը և ձախ ձեռքի դաստակը)։ Հագին կրում է նուրբ խիտոն, որը բարակ գոտիով պիրկ կապված է կրծքի տակ և ցած է սահել՝ մերկացնելով ձախ ուսը։ Վրայից ձգած հիմմատայը, պարուրելով մարմինը, ծանր ու շքեղ ծալքերով իջնում է պատվանդանին [...]

Երեխայի հետ բազկաթոռին նստած կնոջ արձանիկ է, որի մակերեսը պատած է դեղնականաչավուն քսուկով։ Այս թեման բնորոշ է անտիկ շրջանի կավե արձանիկներին։ Կինը պատկերված է դիմացից, ճակատային (ֆաս) դիրքով։ Նրա ստորին մասը հարդարված է հագուստի շքեղ ծալքերով։ Ձախ կողքին, դեմքով կրծքին հպված, կանգնած է մ [...]

Արձանիկը մերկ է՝ ընդգծված սեռական օրգանով։ Պատկերված է երկար, սրացող դեմքով, խոշոր քթով։ Աչքերը, բերանը, ինչպես նաև ականջները, արված են խորը ընկած փոսերի միջոցով։ Արձանիկը կրում է վզնոց՝ երկու ձեռքերում ինչ-որ առարկաներ բռնած․ ըստ երևույթին սափորիկ և բաժակ (եղջյուր)․ որը, կարծես պատկերու [...]