Կավից պատրաստված տաճարի մանրակերտ է` հենված շրջանաձև պատվանդանի վրա: Տաճարը երկհարկանի է, երկթեք ճակտոնով: Հավանաբար մանրակերտը տեղադրվելիս է եղել կաթսայի կամ ածուխով լցված օջախի վրա։ Ըստ երևույթին մարակերտը չի դրվել կրակի վրա, քանի որ այն լավ թրծված է, սակայն մրոտ հետքեր չեն պահպանվել։ [...]

Սակրաձև, կաթիլաձև, գլանաձև տարատեսակ ուլունքահատերից ձևավորված եռաշար ինքնատիպ զարդ։ Վզնոցի բաղկացուցիչներն արված են ձուլման և կիսաթանկարժեք քարերի մշակման հնարքների զուգորդմամբ։ Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի եզակի նմուշ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 3-րդ հազարամյակ [...]

Մոխրաբլուրի վաղբրոնզեդարյան բնակատեղիներում աչքի են ընկնում հատկապես մարդակերպ արձանիկները։ Կանացիակերպ այս արձանիը պատկերված է արտահայտված սեռական օրգաններով, արդուզարդի արտացոլումներով։ Արձանիկը ապատկերված է առանց գլուխ, ձեռքերը վեր են պարզած։ Առարկան ձեռածեփ է, մանրահատիկ կավից։ Այն չ [...]

Հավանաբար պատկերում է հղի կնոջ։ Արձանիկի գլուխը բացակայում է։ Մարմնի մնացած մասերը պահպանվել են ամբողջությամբ։ Թրծակավե մանրաքանդակի մակերևույթը դեղնավարդագույն է, միջուկը՝ սև։ Կրծքավանդակին ծալված ձեռքերը պատկերված են իրականին մոտ։ Մեծ փոսիկով նշված է պորտը, ընդգծված է սեռական հատկանիշը [...]

Բրոնզե միաձույլ դաշույնն ունի եռանկյունաձև, լայն (հիմնամասում 8.5 սմ) շեղբ, որի միջնամասով, երկու կողմից արված են 4 ակոս, որոնք ծայրամասում միավորվում են։ 2.6 սմ տրամագծով դաստակն ընդելուզված է մանր մեխերի 3-ական ձողիկների մեջ դրված փայտով, իսկ դաստակի գլուխը նույնպես ընդելուզված է շախմա [...]

Փռված նստուկով, սնամեջ իրանով այս պատվանդանը Լճաշենից հայտնաբերված եզակի առարկաներից է։ Նստուկին խազման եղանակով արված է օձապատկեր։ Գլանաձև իրանի վերնամասը և հատակամերձ հատվածը զարդարված է չորս շարք ակոսագոտով, որոնց միջակայքը լցված է կետերի, ուղղահայաց ալիքների, եռանկյունիների համադրութ [...]

Բրոնզե սրի դաստակի խոռոչներում պահպանված է փայտի մնացորդ։ Սուրն ունի կորնթարդ գլխիկ, հարթ բռնակ և պայտաձև խաչարդ։ Շեղբը նեղանում է հավասարաչափ։ Սրի դաստակը կազմում է զենքի 1/5 մասը։ Շեղբը հատույթում ձվածիր է, որն օժտված է կենտրոնական ողով և խորադիր ակոսներով։ Հավաքածու : Հնագիտական հավաք [...]

Շրջանաձև հիմքով գուրզն ունի զարդարուն երիզ, իսկ իրանին՝ հինգ ուռուցիկ ելուստ։ Ելուստների միջնատարածքը զարդարված է սեպաձև թույլ հանվածքներով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ : բրոնզ Ինվենտար # : 2007/118

Սև և մոխրագույն մակերեսով ձագարաձև պատվանդանով (բարձ.՝ 7 սմ, տր.՝ 11.5 սմ) կճուճի իրանին երեք տեղով արված են երկու շարք երեքական ելուստներ (մի շարքում, սակայն, պահպանված են միայն երկուսը)։ Ելուստների միջև ընկած տարածքը զարդար­ված է երեք ակոսագոտով և թեք հանվածքներով արված նախշերով։ Կճուճ [...]

Հարթ հատակով, դեղնավուն մակերեսով կաթսան կրկնում է մետաղական կաթսաներին։ Այն օժտված է երկու կանթով, որոնցից մեկի վրա դրսից և ներսից 20, իսկ մյուսի վրա 15 կեղծ կավե գամեր են արված։ Կանթերը սրածայր են և խուլ, իսկ շուրթը` պատերի հաստության։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա [...]