Մշտական ցուցադրության վերաբացում
Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]
«Ղարաբաղյան շարժում-35»
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացված է թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով ցուցադրության կարևորությունը մերօրյա իրականության մեջ։ Այնուհետև թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված և հայկական 16 թանգարանների կողմից իրականացված […]
«Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ»
Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը՝ կազմակերպված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։ Ցուցադրությունում ներկայացված են Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։ Սիրով սպասում ենք բոլորին։
Գագիկ Հարությունյան. «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդես
Ս․ թ․ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը:
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի պաշտոնական բացումը, որով ազդարարվեց մշտական ցուցադրության բացման մեկնարկը։
«Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ»
Հունիսի 23-ին, ժամը 21։00-22։00 սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ՝ դիտելու «Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրությունը։
«Դրվագներ ինքնության․ Գորգ»
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են տեսնել «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ցուցադրվում է թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգի հավաքածուի լավագույն նմուշները։ Հայաստանի պատմության թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ «Մեգերյան Կարպետ», «Կարաս Վայնս» ընկերություններին և «Մայրիգ» ռեստորանին։ Ցուցադրությունը բաց […]
«Զենք. պայքար և մշակույթ››
Այս տարվա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում ուրախ էինք մեր այցելուներին ներկայացնել նոր ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ›› խորագրով, որը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
«Դրվագներ ինքնության. զարդ»
Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:
«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»
Փետրվարի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը: