«Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք  է իրականացնում: Հնագետ, արվեստագետ, […]

Ժամանակավոր

«Ղարաբաղյան շարժում-35»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացված է թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով ցուցադրության կարևորությունը մերօրյա իրականության մեջ։ Այնուհետև թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված և հայկական 16 թանգարանների կողմից իրականացված […]

Ժամանակավոր

«Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ»

Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը՝ կազմակերպված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։ Ցուցադրությունում ներկայացված են Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։ Սիրով սպասում ենք բոլորին։

Ժամանակավոր

Գագիկ Հարությունյան. «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդես

Ս․ թ․ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը:

Ժամանակավոր

«Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ»

Հունիսի 23-ին, ժամը 21։00-22։00 սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ՝ դիտելու «Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրությունը։

Ժամանակավոր

«Դրվագներ ինքնության․ Գորգ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են տեսնել «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ցուցադրվում է թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգի հավաքածուի լավագույն նմուշները։ Հայաստանի պատմության թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ «Մեգերյան Կարպետ», «Կարաս Վայնս» ընկերություններին և «Մայրիգ» ռեստորանին։ Ցուցադրությունը բաց […]

Ժամանակավոր

«Զենք. պայքար և մշակույթ››

Այս տարվա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում ուրախ էինք մեր այցելուներին ներկայացնել նոր ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ›› խորագրով, որը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:

Ժամանակավոր

«Դրվագներ ինքնության. զարդ»

Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ժամանակավոր

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»

Փետրվարի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ժամանակավոր

Բանակի ակունքներում

Երեկ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացումը՝ «Բանակի ակունքներում» խորագրով: