ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ցուցահանդեսներ

Ժամանակավոր

«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր նմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Արցախում և Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք […]

«Քրիստոնյա Հայաստան․ 4-9-ՐԴ դարեր»

Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց մշտական ցուցադրության երրորդ հարկաբաժնի վերջին հատվածը՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց ներկա իրավիճակում հայ մշակույթի պահպանման, համակողմանի ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ ցուցադրության բացման օրը խորհրդանշական է թանգարանի համար․ 104 տարի առաջ՝ 1919 թ․ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Առաջին […]

Ժամանակավոր

«Դեպի իմ Հայաստան»

Հունիսի 4-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված ավելի քան 140 լուսանկար։ Վ․ Մարտինի գործունեությունը առավել հայտնի է հայաստանյան փաստագրությամբ, որոնք ներկայացնում են վերջին 20 տարիների պատմական իրադարձությունները։ Ցուցադրության միջոցով հեղինակն իր սերն ու երախտագիտությունն է […]

«Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ի՞նչ են պատմում տիկնիկները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրվում է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի մոր` Հիրիկ Անտոնյանի անձնական հավաքածուն, որն ընդգրկում է մի քանի տասնյակ տիկնիկներ՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ընկած տարբեր երկրներին բնորոշ ազգային հագուստով։ Ցուցադրության բացմանը հաջորդեց կրթական ծրագիր, […]

«Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք  է իրականացնում: Հնագետ, արվեստագետ, […]

Մշտական ցուցադրության վերաբացում

Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]

Ժամանակավոր

«Ղարաբաղյան շարժում-35»

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացված է թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով ցուցադրության կարևորությունը մերօրյա իրականության մեջ։ Այնուհետև թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված և հայկական 16 թանգարանների կողմից իրականացված […]

Ժամանակավոր

«Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ»

Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը՝ կազմակերպված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։ Ցուցադրությունում ներկայացված են Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։ Սիրով սպասում ենք բոլորին։

Ժամանակավոր

Գագիկ Հարությունյան. «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդես

Ս․ թ․ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը:

Մշտական

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի պաշտոնական բացումը, որով ազդարարվեց մշտական ցուցադրության բացման մեկնարկը։