Գագիկ Հարությունյան. «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդես
Ս․ թ․ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը:
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար»
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի պաշտոնական բացումը, որով ազդարարվեց մշտական ցուցադրության բացման մեկնարկը։
«Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ»
Հունիսի 23-ին, ժամը 21։00-22։00 սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ՝ դիտելու «Հյուսածո մասունքներ․ գորգ և տարազ» խորագրով լուսաձայնային ինստալացիա-ցուցադրությունը։
«Դրվագներ ինքնության․ Գորգ»
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են տեսնել «Դրվագներ ինքնության․ գորգ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ցուցադրվում է թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգի հավաքածուի լավագույն նմուշները։ Հայաստանի պատմության թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ «Մեգերյան Կարպետ», «Կարաս Վայնս» ընկերություններին և «Մայրիգ» ռեստորանին։ Ցուցադրությունը բաց […]
«Զենք. պայքար և մշակույթ››
Այս տարվա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում ուրախ էինք մեր այցելուներին ներկայացնել նոր ցուցահանդես՝ «Զենք. պայքար և մշակույթ›› խորագրով, որը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
«Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից»
Երկարատև նախապատրաստական աշխատանքներից և հետաձգումներից հետո Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում, մայիսի 10-ին բացվեց «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» թանգարանային ցուցադրությունը։
«Դրվագներ ինքնության. զարդ»
Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:
«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»
Փետրվարի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Բանակի ակունքներում
Երեկ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացումը՝ «Բանակի ակունքներում» խորագրով: