«Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսություն
Դեկտեմբերի 26-ին՝ Ամանորին ընդառաջ, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսությունը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, ով իր ելույթում կարևորեց Ամանորի ավանդույթների ուսումնասիրման դերը մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման համատեքստում: Բանախոսության ընթացքում […]
Շրջայց Վիգեն Ավետիսի հետ
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության շրջանակում այցելուները մասնակցեցին շրջայցի՝ քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ։ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ […]
Աշխատանքային այց Հռոմ
Միջերկրական և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հրավերով Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը և գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը մեկնել են Հռոմ և դեկտեմբերի 15–16-ը հանդիպումներ են ունեցել ասոցիացիայի նախագահ պրոֆ․ Ադրիանո Վալերիո Ռոսսիի, փոխնախագահ Սերջիո Ֆերդինանդիի և Հայաստանում աշխատող այլ գործընկերների հետ։ Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպվել են նաև հատուկ հանդիպումներ Ազգային հռոմեական թանգարանի տնօրեն […]
Շրջայց Լիլիթ Գրիգորյանի հետ
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության շրջանակում այցելուները մասնակցեցին շրջայցի՝ մշակութաբան, թանգարանագետ, ինֆլյուենսեր Լիլիթ Գրիգորյանի ուղեկցությամբ։ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից […]
Հուշագրի կնքում «Արմադա Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և «Արմադա Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոմերցիոն տնօրեն Նելլի Ավետիսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես թանգարանի գործունեության, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակմանը։
Աշխատանքային այց Լեհաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում դեկտեմբերի 10-12-ը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը Լեհաստանում այցելել է մի շարք մշակութային հաստատություններ և մասնակցել կարևոր հանդիպումների։ Այցի ընթացքում համատեղ ցուցադրությունների կազմակերպման և համագործակցության ծրագրեր են քննարկվել Վարշավայի ազգային թանգարանի տնօրեն Ագնեշկա Լայուսի և Վարշավայի թագավորական ամրոցի թանգարանի տնօրեն […]
Հանդիպում- քննարկում
Դեկտեմբերի 4-ին «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ հանդիպում-քննարկում ՀՊԹ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանի և ճարտարապետ Կարեն Բալյանի հետ, որին մասնակցեցին Գեղարվեստի ակադեմիայի սաները։
Բանախոսությունների շարք
Սիրելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ, կազմակերպել է բանախոսությունների մի հետաքրքիր շարք։ Բանախոսությունների շրջանակում խոսնակներն անդրադարձել են հետևյալ թեմաներին՝ «Բանակը և մշակութային արժեքների պաշտպանությունը պատերազմի ժամանակ» Բանախոս՝ ՀՊԹ Գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյան (ՀՀ ՊՆ […]
«Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողություն
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողությունը։ Հիշեցնենք, որ ցուցադրությունն իրականացվել էր Հայաստանի պատմության թանգարանի, Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքում թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը ընդգծեց, որ շուրջ երեք ամիս գործող ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն տվեց հայ այցելուներին անմիջականորեն հաղորդակցվել […]
«Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթաց
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին մեկնարկած «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթացի ամփոփումը։ Այսօրվա դասընթացը նվիրված էր լուսանկարչական հավաքածուների պահպանության և խնամքի խնդիրներին։ Դասընթացը իրականացվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում։ Հնգօրյա դասընթացների ընթացքում (հոկտեմբերի 21-25) կազմակերպվել […]