Թանգարանների գիշերը Հայաստանի պատմության թանգարանում

Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի […]

Թանգարանների միջազգային օրը Հայաստանի պատմության թանգարանում

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանները Հայաստանում․ անցյալից ներկա» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բանախոսության ընթացքում ներկայացվեց Հայաստանում թանգարանների ստեղծման գործընթացը, աստիճանական զարգացումը, տրվեց ներկա թանգարանային ցանցի բնութագիրը, որին հաջորդեց հարց ու պատասխան։ Միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաներին, ովքեր մասնակցեցին «Տատիկիս գործած գորգը» […]

«Զենք․ պայքար և մշակույթ» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակում

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Զենք․ պայքար և մշակույթ» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը։ Ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ներկայացնելով ամիսների ընթացքում ցուցահանդեսի արդյունքները, դրա շրջանակներում իրականացված միջոցառումները, բանախոսությունները, կրթական ծրագիրը, հուշանվերների համալրումը: Շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի գործընկերներ «Ասպար Արմ» ՍՊԸ-ին, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանին, Երևանի պատմության թանգարանին և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի […]

Գրքերի շնորհանդես

Գրքի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ 2022թ․ թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեցին «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 9-րդ և 10-րդ համարները, Լ․ Ավանեսյանի և Ա․ Իսրայելյանի «Հայկական ավանդական տարազն ըստ Նազիկ Ավագյանի», Ա․ Ասատրյանի և Հ․ Նազարյանի «Պատիվ և իրավունք․ Զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից», Ռ․ Վարդանյանի «Sylloge Nummorum […]

Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)

Հայաստանի պատմության թանգարանի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Պատմության թանգարանում տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսը և արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցան Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի […]

Մշակութային արժեքների պահպանության պլան

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից։ Վերապատրաստման դասընթացին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները։ Դասընթացն անցկացնում […]

Հայկազյան հայագիտական հանդեսի 42/1 եվ 42/2 համարների շնորհանդես

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից 2022-ին հրատարակված «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի 42/1 եւ 42/2 համարների շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, իրենց խոսքն ասացին Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տաքեսեանը և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը՝ կարևորելով համալսարանի հայապահպան գործունեությունը […]

Թանգարանի գիտխորհրդի և գիտամեթոդական խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի գիտխորհրդի և գիտամեթոդական խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն խոսեց 2022 թվականի ընթացքում կատարված գիտահետազոտական և հանրահռչակման աշխատանքների մասին, ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող աշխատանքների ընդհանուր նկարագիրը, և խորհրդի անդամների կողմից արվեցին առաջարկներ։

Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվեց քննարկում՝ «Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները» թեմայով, որին ներկա էին ՀՀ մշակութային ոլորտի աշխատակիցները։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ելույթ ունեցավ Մշակութային արժեքների […]

«Հողի գաղտնիքը․Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ժամանակավոր ցուցադրության փակում

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը․Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը։ Ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ներկայացնելով ամիսների ընթացքում ցուցահանդեսի արդյունքները, դրա շրջանակներում իրականացված միջոցառումները, բանախոսությունները, կրթական ծրագրերը, հուշանվերների համալրումը: Շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի գործընկերներին և աշխատակիցներին, ովքեր աջակցեցին ցուցահանդեսի կազմակերպմանը և դրա ընթացքում տեղի ունեցած միջոցառումների անցկացմանը և լուսաբանմանը։ Նշենք, […]