Պատիվ և իրավունք

Հոկտեմբերի 25-ին պատիվ ունեցանք թանգարանում իր ձեռքից նվեր ընդունել մեր ժամանակների հաղթական զորավարներից մեկի՝ Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խորհրդանշական սուրը։ «Պատիվ և իրավունք» խորագրի ներքո ցուցադրված հայ զորավարների հաղթական սրերին ավելացավ ևս մեկը, որը գեներալին էր նվիրել իր մարտական ընկերը։ 1839 թ․ թվագրվող սրի վրա հետևյալ արձանագրությունն է փորագրված ․ «Նվեր գեներալ […]

Հայաստանը 2600 տարվա քարտեզներում և Ադրբեջանը – ?

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ հայ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը: Ցուցադրվեց թե ինչպես, դեռ մ. թ. ա. 6-րդ դարից «Հայաստան» անունով երկիրը գոյություն է ունեցել օտարների բոլոր քարտեզներում: Հակառակ այն պարագային, որ 6-7 դար Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց և այնպես նրա անունը նշված է տարածաշրջանը ցուցադրող բոլոր քարտեզներում, և […]

Զորավար Անդրանիկ. հայահավաքի և հողահավաքի բանաձևը

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ, բ. գ. թ, Կարո Վարդանյանը՝ ներկայացնելով Զորավար Անդրանիկի հագեցած գործունեության վերջին շրջանը՝ 1918-1919 թթ.՝ զուգահեռելով այն այսօրվա մարտահրավերների և իրավիճակի հետ։ Մուտքի տոմսերի ողջ հասույթը փոխանցվելու է հայկական բանակին:

ՊԱՏԻՎ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայկական բանակի հերոս տղաներին նվիրված հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց են դրվել Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը։ Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում […]

Զրույց նավապետ Կարեն Բալայանի հետ` հայկական նավարկության մասին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը` հին ժամանակներում նավագնացության մեջ օգտագործվող ամենահետաքրքիր սարքերից մեկի՝ աստղալաբի մասին: Գիտնականների կարծիքով, աստղալաբը հորինել են հին հույները անտիկ ժամանակաշրջանում: Հայերը ակտիվ ներգրավված լինելով միջազգային արևտրի մեջ, ճամփորդելով ցամաքով և ծովերով, նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել այս սարքերի նկատմամբ: Հայկական […]

Արձագանքող պատմություն․ սեպտեմբերի 21-ին ընդառաջ

Հայաստանի պատմության թանգարանում է պահվում Անկախության հռչակագրի ստորագրված բնօրինակը, որը ներկայացված է Հայաստանի երրորդ Հանրապետության ցուցասրահում, որտեղ սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել էր պետական, քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը, ով 29 տարի առաջ առաջին անգամ հանդիսավոր կերպով ընթերցել է հռչակագրի տեքստը։ «Արձագանքող պատմություն․ Սեպտեմբերի 21-ին ընդառաջ» խորագրի ներքո այս խորհրդանշական վայրում Արամ Մանուկյանը թանգարանին նվիրեց այն կրծքանշանը, որը […]

Հայերի գենետիկական պատմության վերականգնումը

Հայ ժողովրդի պատմության մեջ որոշ հարցեր դեռևս մնում են չպարզաբանված, իսկ դրանց մի մասին գրեթե անհնար է պատասխանել միայն պատմական աղբյուրների կիրառմամբ: Վերջին տարիներին մոլեկուլային գենետիկական տեխնոլոգիաների առաջընթացը հնարավորություն է տվել բացատրել մինչ այժմ պատմաբանների, հնագետների և մարդաբանների համար անորոշ մնացած բազմաթիվ իրադարձություններ: Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր, մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը թանգարանում […]

Թանգարանների գիշեր– 2019

«Թանգարանների գիշեր – 2019» «Թանգարանները որպես մշակույթի հանգույցներ. ավանդույթի ապագան»  Հայաստանի պատմության թանգարանի ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ և «ՆՅՈՒԹԵՐ ԱՐԵԻՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՆԿՏ- ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ» ցուցահանդեսի մուտքն ազատ է:  

Թանգարանների գիշեր – 2018

#MuseumNight_2018 #NuitDesMusees2018 #MuseumDay #IMD_2018 «Թանգարանների գիշեր – 2018» ամենամյա միջոցառման շրջանակում, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Հայաստանի պատմության թանգարանի ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ մուտքն ազատ է: Մայիսի 19-ին՝ 18:00 – 00:00

Թանգարանների միջազգային օր – 2018

#MuseumDay #IMD_2018 International Museum Day – ICOM «Թանգարանների միջազգային օր – 2018» ամենամյա միջոցառման շրջանակում, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Հայաստանի պատմության թանգարանի ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ մուտքն ազատ է: Մայիսի 18-ին՝ 11:00 – 18:00