«Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար»
Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացնում է 2025թ. Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված բացառիկ քառանիստ կոթողը` թվագրվող 5-7-րդ դարերով։ Քառանիստ կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են` սուրբ զինվորը, Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ և Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։ Ցուցադրության բացման […]
«Հայաստանը 19-րդ դարում»
Հունվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի մամուլի ասուլիսը և մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» հատվածի վերաբացումը: ️ Ցուցադրության շրջանակում նորովի ներկայացված են հարյուրավոր նմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն […]
«Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն»
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի պատմության թանգարանի և Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան ու Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքների ժառանգորդ Արմինե Տեր-Ղևոնդյանի համագործակցությամբ։ Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց Արմինե Տեր-Ղևոնդյանի կողմից հավաքագրված նմուշների ուշագրավ ընտրանի, որը ներառում է ընտանեկան լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ և […]
«Խնկի ճանապարհին․ Հայաստան»
Նոյեմբերի 30-ին Օմանի ազգային թանգարանում հանդիսավոր կերպով բացվեց «Խնկի ճանապարհին․ Հայաստան» յուրօրինակ միջազգային ցուցահանդեսը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցան Օմանի Սուլթանության Արտաքին գործերի նախարարության մշակութային համագործակցության բաժնի ղեկավար, դեսպան Աբդուլահ բին Համադ Ալ-Ռայամին, Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։ Ցուցահանդեսի շրջանակներում […]
«Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրը, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, ով նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է […]
«Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդես
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի ազգագրագետի հոբելյանին։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց Ստեփան Լիսիցյանի անգնահատելի ներդրումը ոչ միայն թանգարանագիտության, այլև հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում՝ շեշտելով նրա բազմաշերտ ժառանգության նշանակությունը։ Գիտնականի թոռնուհին՝ ազգագրագետ Լիլյա Վարդանյանը, իր խոսքում նշեց, որ […]
«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության բացում
Սեպտեմբերի 21-ին բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը՝ Հայաստանի պատմության թանգարանի և աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Լուվրի հետ համագործակցությամբ։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացված են ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանի հետ։ Ցուցադրությունը կգործի 6 ամիս։ Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, […]
«Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդես
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը։ «Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ թանգարանին են նվիրաբերվել շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ներառում են Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով կատարված ստեղծագործություններից և Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն: Սա վերջին տարիներին հայաստանյան թանգարաններին նվիրաբերված ամենամեծաքանակ հավաքածուն […]
«Դեղին գետի հիշողությունը» խորագրով միջազգային ցուցադրության բացում
Հայաստանի պատմության թանգարանում հուլիսի 23-ին տեղի ունեցավ «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են Շանսի թանգարանից 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նմուշներ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ […]
«Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» պաստառային ցուցադրություն
Հունիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո բացվեց «Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդրությունը՝ նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը` ընդգծելով այս ցուցահանդեսի կարևորությունը և արդիականությունը: Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը խոսեց ցուցադրության մասին` ներկայացնելով պաստառների կարևոր դերը խորհրդային իրականությունում: […]